Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով հաղթել է «Յանգ Բոյսին»։
Այս խաղով «Սիթին» անցավ Չեմպիոնների Լիգայում 250 գոլի շեմը (առանց փլեյ-օֆֆի և որակավորման խաղերի):
Պեպ Գվարդիոլայի թիմը դարձավ 12-րդը, ով հասել է այս արդյունքին։ Opta-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին» ռեկորդային ժամանակում (119 հանդիպում) հասել է 250 գոլի։