IDBank Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն.
Խաղի մասին։
«Դե վերջին շրջանում «Ալաշկերտի» և «Ուրարտուի» միջև հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունենում, մարտավարական տեսանկյուկից հատկապես հետաքրքիր էր ինչ կստեղծեին ֆուտբոլիստները խաղադաշտում: Կարծում եմ` տղաները կարողացան հակազդել մրցակցին, մենք ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք ու հաղթեցինք»:
Հակագրոհային ֆուտբոլ խաղալու մասին։
«Մենք այդպես էինք որոշել այսօր խաղալ, դա մեր մտահղացումն էր, որովհետև մենք գիտենք, որ «Ալաշկերտը» սիրում է արագ գրոհներով խաղալ, նրանք ունեն շատ արագ հարձակվողներ`Ֆատայ, Ֆլորես, Ռասինես, Կուտալյա…Այո, մենք մտածված ենք հակագրոհների վրա խաղացել»:
Ստանդարտներից գոլ խփելու մասին։
«Չեմ կարող ասել` երբ խաղից կկարողանանք գոլ խփել: Դուք տեսնում եք` պահերն ստեղծում ենք, բայց…լավ է` ստանդարտները կան»:
Սանոգոյի մարզավիճակի մասին։
«Իհարկե, մենք փորձում ենք օգտագործել մեր այն ֆուտբոլիստների լավագույն որակները, որոնք նրանք ունեն: Բնականաբար, մենք մի փոքր փոխում ենք մեր հարձակվողական գաղափարները: Եթե նկատել եք, Սանոգոն շատ լավ է կարողանում գնդակ պահել հարձակման գծում, կարող ենք նրա միջոցով գրոհներ կազմակերպել ու օգտվում ենք դրանից»:
Հաղթանակի կարևորության մասին։
«Նախ, բոլորը հասկանում են, որ սա երկրորդ տարին է, մենք պատրաստվում ենք հետագայում՝ հատկապես այս խաղից հետո, մտնել չեմպիոնական պայքարի մեջ, թեպետ դա դժվար է լինելու: Նախորդ խաղերը, որոնցում մենք պարտվեցինք «Փյունիկին» և «Վեստ Արմենիային» և ոչ-ոքի խաղացինք «Շիրակի» հետ, ինչը ևս համարում եմ պարտություն, այդ խաղերը չէին, որոնցից հետո պետք է ինչ-որ բան փոխվեր: Ես վստահ եմ, որ մենք կոտրեցինք իրադարձությունների այն շղթան, որը կար: Թիմը հասկանում է` ինչ է պետք անել հաղթանակի համար: Ես չեմ հերքում, որ սա մեր թիմի համար հույժ կարևոր հաղթանակ է»:
Ցիմբալյուկի խաղի մասին։
«Չեմ կարող ասել, ինչու են ոչ միշտ նրա մոտ այսպիսի լավ խաղեր լինում, բայց հաճելի է, որ դա ակներև է»: