Մադրիդի «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Իսպանիայի մայրաքաղաքի ակումբի պաշտոնական կայքի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը «կարմիր-սպիտակների» հետ կնքել նոր պայմանագիր մինչև 2027 թվականը։ Գործարքի պայմանները հայտնի չեն: Հաղորդվում է, որ արգենտինացին նոր պայմանագիրը ստորագրել է «Մետրոպոլիտանո» մարզադաշտի գրասենյակում, որը, ըստ հայտարարության, նշանավորել է 2011 թվականի դեկտեմբերին նրա ժամանումով սկսված նախագծի շարունակականությունը։
Հիշեցնենք, որ 12 տարվա ընթացքում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավորությամբ Սիմեոնեն երկու Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, երկու Եվրոպայի Լիգա և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող է դարձել: