Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է «Մանչեսթեր Սիթիի» երկու հիմնական մրցակիցներին Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում։
««Ռեալը» հատուկ հարաբերություններ ունի այս մրցաշարի հետ։ Ակումբը ունի ֆանտաստիկ խաղացողներ։ Նրանցից մեկը Ջուդ Բելինգհեմն է, ով գերազանց մարզավիճակում է։ «Ռեալին» ֆավորիտների ցուցակում է։ Նաև կարծում եմ, որ «Բավարիայի» հարձակման գիծը կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած թիմի համար։ Հատկապես հաշվի առնելով, թե որքան հաճախ է գոլեր խփում Հարի Քեյնը»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» երեկ պաշտոնապես նվաճել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի փուլի ուղեգիրը՝ խմբային փուլի չորրորդ տուրում հաղթելուց հետո։