Ֆրանսիացի պաշտպան Լյուկա Էրնանդեսը անցած ամառ հեռացավ Մյունխենի «Բավարիայից» և տեղափոխվեց ՊՍԺ։ Ֆուտբոլիստը բացատրել է իր որոշման պատճառները։
«Ես չէի կարողանում ընտելանալ նոր լեզվին, և, համապատասխանաբար, քիչ բան էի հասկանում հանդերձարանում խոսակցություններից։ Թիմակիցները փորձել են օգնել, բայց ամեն մեկն իր կյանքով է ապրում։
«Բավարիայում» հաջողություններ եղան, բայց ես ինձ անտեղի էի զգում և ցանկանում էի վերադառնալ այնպիսի միջավայր, որն ինձ ավելի լավ է զգում։ Եվ վերջում ես հայտնվեցի այստեղ՝ ՊՍԺ-ում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։