Կիլիան Մբապպեն դատապարտել է «Միլանի» երկրպագուների պահվածքը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Միլանից» կրած արտագնա պարտությունից հետո (1-2) դատապարտել է «ռոսոներիների» երկրպագուների պահվածքը փարիզցիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ, ով նախկինում հանդես է եկել միլանյան ակումբում։

«Շատ սուլոցներ եղան, և Դոնարումային դաժան ընդունեցին։ Կարծում եմ, որ սա չափազանց սխալ է, պետք է հասկանալ, որ սա ժամանակակից ֆուտբոլ է»,- ասել է Մբապպեն TeleLombardia-ին։

Խաղի մեկնարկից առաջ «Միլանի» երկրպագուները սկսել են կեղծ թղթադրամներ նետել իտալացի դարպասապահի ուղղությամբ։ Միաժամանակ «Dollarumma» մակագրությամբ թղթադրամների վրա պատկերված է եղել դարպասապահը։