«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին հաստատել է ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ բանակցությունների մասին տեղեկությունը։
«Զլատանը չեմպիոն է, որը թանկ է «Միլանի» բոլոր երկրպագուների համար։ Արդեն մի քանի ամիս է, ինչ շփվում ենք նրա հետ, տեսնենք հետո ինչ կլինի։ Ես հիմա չեմ ուզում խոսել ակումբում դերերի մասին, բայց նա մեծ չեմպիոն է, մեծ անհատականություն և իսկապես մտածում է «Միլանի» մասին։ Այսպիսով, մենք կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Ֆուրլանին Sky Sport Italia-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 41-ամյա շվեդը կարող է պաշտոն զբաղեցնել միլանյան ակումբում։