Ֆաբրիցիո Ռոմանո. Ալվարո Մորատան երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի կեսերը։ Մորատայի նախկին պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում էր հաջորդ ամառ։

Նշենք, որ 31-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։