«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Կազեմիրոյի և պաշտպան Լիսանդրո Մարտինեսի բացակայության մասին։
«Չեմ ակնկալում, որ Մարտինեսն ու Կազեմիրոն հասանելի կլինեն մինչև Սուրբ Ծնունդ»,- մարզչի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Լիսանդրոն վնասվածք էր ստացել սեպտեմբերին «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ։ Կազեմիրոն վնասվածք է ստացել «Նյուքասլի» դեմ լիգայի գավաթի վերջին հանդիպման ժամանակ։