Քոուլ Պալմեր. «Մենք մտածեցինք, որ կարող ենք գնալ այնտեղ և արդյունքի հասնել»

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը մեկնաբանել է «Թոթենհեմի» հետ դերբիում տարած հաղթանակի (4-1) մասին։

«Մենք շատ կարևոր երեք միավոր ենք վաստակել։ Մենք հասկանում էինք, որ այս մրցաշրջանում «Թոթենհեմը» երբեք չի պարտվել։ Սա հիանալի թիմ է, բայց մենք նույնպես: Մենք մտածեցինք, որ կարող ենք գնալ այնտեղ և արդյունքի հասնել, ինչն էլ արեցինք։ Մենք պետք է շարունակենք առաջընթացը»,- Պալմերի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

«Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 15 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Թոթենհեմը» 26 միավորով երկրորդ տեղում է։