«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի վերականգնումը նախատեսված ժամկետից ավելի արագ է ընթանում, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը արդեն ակտիվորեն մարզվում է մարզասրահում, իսկ ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը շատ ավելի արագ է ընթանում։
Նախկինում Մաուրիսիո Պոչետինոն հայտնել էր, որ Նկունկուն հնարավոր լավագույն սցենարի դեպքում, կարող է խաղադաշտ դուրս գալ արդեն նոյեմբերի 25-ին։