Բրազիլիայում հանցագործները մտել են «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի ընկերուհու մոր տուն, հայտնում է O Globo-ն։
Գիշերվա ժամը երեքին մոտ երեք տղամարդ ներխուժել են տուն, որտեղ քնած են եղել Բրունայի ծնողները, նրանք կապել են կնոջը և ատրճանակի տակ պահել զույգին։
Նշվում է, որ հանցակիցներից մեկը եղել է նույն տարածքի բնակիչ, ով ևս երկու անձի մուտք է թույլ տվել համատիրության տարածք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Նեյմարն ու Բյանկարդին դուստր են ունեցել՝ Մավիան։