Անտուան ​​Գրիզմանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն, այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ֆրանսիացին պայմանագրային պարտավորություններ ունի «Ատլետիկոյի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա հարձակվողը 11 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի հեղինակ։