«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան հայտնել է, որ սերտ աշխատանքային հարաբերություններ է զարգացրել Էդվին վան դեր Սարի հետ։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա ազդեց իմ մասնագիտական աճի վրա։ Նույնիսկ երբեմն մարզվում ենք միասին։ Նա շատ ուրախացավ՝ իմանալով, որ ես խաղալու եմ «Մանչեսթեր Յունայթեդում», – դարպասապահի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress-ը։