Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ կարիերայի սկզբում ալկոհոլից կախվածություն է ունեցել։
«Իմ փրկությունն այն ժամանակ ալկոհոլն էր, ես մոտ 20 տարեկան էի։ Ես խմեցի այնքան ժամանակ, մինչև որ քիչ մնաց գիտակցությունս կորցնեի։
Ես չէի ուզում լինել այլ մարդկանց շրջապատում, ինձ անհարմար էի զգում օտարների շրջապատում: Եթե չընդունեք այլ մարդկանց օգնությունն ու խորհուրդները, կարող եք հայտնվել վատ իրավիճակում: Ես այնտեղ էի մի քանի տարի։
Բարեբախտաբար, հիմա ես չեմ վախենում խոսել իմ խնդիրների մասին»,- հաղորդում է BBC-ն Ուեյնի խոսքերը։