Ռուբեն Նևեշը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Նյուքասլը» բանակցություններ է սկսել «Ալ-Հիլալի» հետ կիսապաշտպան Ռուբեն Նևեշի համար:

Ինչպես հայտնի դարձավ անցած շաբաթ, պորտուգալացի ֆուտբոլիստը «կաչաղակների» ղեկավարության առաջնահերթ թեկնածուն է՝ փոխարինելու Սանդրո Տոնալիին, ով որակազրկված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ անգլիական ակումբը սկսել է աշխատել 26-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Կողմերի միջև արդեն բանակցություններ են ընթանում վարձակալության վերաբերյալ:

Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել անցած ամառ՝ «Վուլվերհեմփթոնից»: Սաուդյան ակումբին տրանսֆերը արժեցել է 55 մլն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս արժեքը Transfermarkt-ի փորձագետները գնահատում են 40 միլիոն եվրո։