«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Ուսման Դեմբելեն բացատրել է, թե ինչպես է տեղի ունեցել իր տեղափոխությունը ՊՍԺ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի ակումբ է տեղափոխվել այս տարվա օգոստոսին։ Փարիզցիներն օգտվել են ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնից՝ տրանսֆերի համար վճարելով 50 մլն եվրո։
«ՊՍԺ-ն ինձնով հետաքրքրված էր դեռևս «Բորուսիայում» լինելու տարիներիս, բայց այդ պահին իմ նպատակը «Բարսելոնա» տեղափոխվելն էր։ Շփումներ եղել են 2019 թվականին, իսկ հետո՝ այս ամառ։ Նասեր ալ-Խելաիֆին անմիջապես ցույց տվեց, որ ակումբն իսկապես իմ կարիքն ունի։ Ինձ դուր եկավ նախագիծը։
Ես նախատեսում էի մնալ «Բարսայում», և ՊՍԺ-ի հետ քննարկումներն էին, որ ստիպեցին փոխել իմ կարծիքը: Խոսքը ոչ թե «Բարսելոնայից» հեռանալու, այլ ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին էր»,- Դեմբելեի խոսքը մեջբերում է լրագրող Լոիկ Տանզին։