Լյուկա Էրնանդեսը հիշել է, թե ինչպես է Կիլիան Մբապպեն օգնել նրան տեղափոխվել ՊՍԺ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Լյուկա Էրնանդեսը հիշել է, թե ինչպես է դիմել Կիլիան Մբապպեին խորհուրդների համար։

Հուլիսի սկզբին ֆրանսիացի պաշտպանը հեռացավ «Բավարիայից» և միացավ ՊՍԺ-ին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։

«Մինչ գործարքի ավարտը ես շատ եմ խոսել Կիլիանի հետ, քանի որ մենք շատ լավ ենք իրար հետ: Նրան հետաքրքրում էր, թե ինչպես են գործերն ինձ հետ ընթանում «Բավարիայում»:

Մի օր նա զանգահարեց ինձ և հարցրեց՝ պատրա՞ստ եմ տեղափոխվել ՊՍԺ։ Նա ասաց, որ կանի հնարավոր ամեն բան՝ ինձ համոզելու համար»,- Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Լյուկա Էրնանդեսը, ով Մյունխենից տեղափոխվելուց հետո Լուիս Էնրիկեի թիմի կազմում կարողացել է 13 հանդիպում անցկացնել։