Հարի Քեյնը «թանկ» է արժենում «Բավարիայի» համար

Հարի Քեյնը «թանկ» է, և ոչ միայն պայմանագրի և տրանսֆերային գների առումով:

Իտալական ITASportPress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անգլիացի հարձակվողը դեռևս հարմար տուն չի գտել Բավարիայում։ Նա իր կնոջ՝ Քեթիի և չորս երեխաների հետ ապրում է հյուրանոցում, և ոչ թե ցանկացած հյուրանոցում, այլ լյուքս համարում, որն արժե օրական 11 հազար եվրո։ Այդ հյուրանոցը կոչվում է Vier Jahreszeiten Kempinski Hotel di Monaco:

Երեք ամսվա ընթացքում հաշվին արդեն կուտակվել է գրեթե մեկ միլիոն եվրո, բայց Քեյնին դա չի հետաքրքրում. ամեն ինչ վճարում է ակումբը: Մինչ Քեյնը գերազանցում է ռեկորդներ, նրանք աչք են փակում այս ամենի վրա, և ակումբի երկրպագուները երգում են մի երգ, որտեղ նրանք կատակով Քեյնին անվանում են «անտուն»: