Լոնդոնի «Արսենալը» դժգոհ է հարձակվող Գաբրիել Ժեզուսի հրավերից Բրազիլիայի հավաքական՝ առաջիկա հանդիպումներին։
Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցել վերջին հանդիպումներին, սակայն, այնուամենայնիվ, հրավիրվել է հավաքական։ Ըստ The Mirror-ի՝ անգլիական թոփակումբը վախենում է վնասվածքից և չի ցանկանում, որ հարձակվողը մասնակցի «Սելեսաոյի» խաղերին:
Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի երկրորդ կեսին կհանդիպի Կոլումբիայի և Արգենտինայի հետ։