«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունից հետո (0-2) ընդգծել է, որ չի պատրաստվում պատժել իր թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին անհաջող խաղի համար։
«Մարտինեսը, ով վերջերս նվաճեց Լև Յաշինի մրցանակը որպես նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ, թույլ տվեց երկու գոլ տուգանային հրապարակից դուրս։ Ավելին, երկրորդ գոլի պահին արգենտինացին կարողացավ հետ մղել հարվածը, սակայն գնդակը գետնից ցատկելուց հետո հատեց դարպասային գիծը։
«Մենք բոլորս մարդ ենք և կարող ենք սխալվել: Ես երբեք չեմ պատժում խաղացողներին սխալների համար, քանի որ ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները մարզումների միջոցով վստահություն ձեռք բերեն: Բայց ես երբեք չեմ պատժում։ Դա միայն Էմիլիանոն չէ, սա վերաբերում է բոլորին»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Goal-ը։