«Ռոմայի» հարձակվող Սերդար Ազմունը հայտնել է, թե ինչ է մտածում հռոմեական ակումբում իր դեբյուտային գոլի մասին։
«Իմ դեբյուտային գոլը. Դա անհավանական զգացում է: Ես շատ երկար եմ սպասել այս պահին։ Ես շատ աշխատեցի այստեղ հասնելու համար: Այս գնդակը նվիրել եմ ընտանիքիս՝ ծնողներիս և կնոջս»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում մամուլի ծառայությունը։
Ազմունը վարձավճարով «Ռոմա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից»: Պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
Ա Սերիայի այս մրցաշրջանում հարձակվողը վեց հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։