«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը խոստովանել է, որ բողոքներ ունի «Բավարիայից»։
Հոլանդացի ֆուտբոլիստը գերմանական գրանդի շարքերը համալրել է անցած ամառ, իսկ ընդամենը մեկ տարի անց տեղափոխվել «Լիվերպուլ»: 21-ամյա խաղացողը բազմիցս խոստովանել է, որ դժգոհ է Մյունխենում կանոնավոր պրակտիկայի բացակայությունից, ինչի պատճառով էլ ի վերջո որոշել է փոխել իրավիճակը։
««Լիվերպուլում» ես ստանում եմ այնքան րոպե, որքան սպասում էի։ Մարզիչը բանակցությունների ընթացքում ինձ մանրամասն բացատրեց իր ծրագրերը, և ես անմիջապես որոշեցի, որ պետք է տեղափոխվեմ։ Այո, ճիշտն ասած, «Բավարիան» չկատարեց իր խոստումները, ինչպես «Լիվերպուլում»»,- Գրավենբերչի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։