«Ռայո Վալյեկանոն» 2000 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալից» միավորներ խլեց «Սանտյագո Բեռնաբեուում»

Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, կայացավ Լա Լիգայի 12-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալյեկանո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

«Ռայո Վալյեկանոն» 2000 թվականից ի վեր առաջին անգամ վաստակեց իր առաջին միավորը «Սանտյագո Բեռնաբեուում»։

Այդ ժամանակից ի վեր «Ռեալը» 11 տնային հաղթանակ է տարել։