Պեպ Գվարդիոլա․ «Ես ունեմ Ռոդրիին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը հազվադեպ է խաղային պրակտիկա ստանում։

«Ֆիլիպսը լավ ֆուտբոլիստ է․ Ինչու՞ Կալվինը խաղադաշտում չէ։ Ես ունեմ Ռոդրիին, նա թիմի առանցքային խաղացողն է: Բայց Ֆիլիպսը երբեք դժգոհություն չի ցուցաբերել, նա միշտ քրտնաջան մարզվել է։ Անկեղծ ասած, ես կցանկանայի նրան ավելի շատ խաղաժամանակ տրամադրել»,- իսպանացի մարզչի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնությունում 27-ամյա Ֆիլիպսը չորս հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։