Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պետք է խաղադաշտ վերադառնա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Բրագայի» հետ հանդիպմանը, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ ուսի վնասվածքը, որը Բելինգհեմը ստացել էր երեկ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, լուրջ չէր։ Սակայն շուտով անգլիացին հետազոտություն կանցնի, որի ընթացքում բուժանձնակազմը կորոշի վնասվածքի լրջությունը։
Բելինգհեմն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 20-ամյա Ջուդը Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է։