«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն չի թաքցնում, որ իր թիմին բախտ է վիճակվել հաղթել «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում (0-1)։
Կատալոնական թիմը լավագույն խաղը չանցկացրեց, սակայն 92-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոյի գոլի շնորհիվ կարողացավ երեք միավոր վաստակել։
«Երբեմն լինում են հանդիպումներ, երբ խաղը չի ստացվում։ Դա տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում և, հավանաբար, կկրկնվի ապագայում։ Կարևոր է հասկանալ, թե որտեղ կարող ենք բարելավել և հաղթահարել դժվար պահերը, ինչպես դա արեցինք նախորդ մրցաշրջանում և վերջին խաղում»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։