Յան Օբլակը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ցանկանում է լքել թիմը, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։ Օբլակի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Սլովենացին 2014 թվականի հուլիսից հանդես է գալիս «Ատլետիկոյում»։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի կեսերը։