Հարի Քեյնը շարունակում է ընտանիքի հետ ապրել Մյունխենի հյուրանոցում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է ընտանիքի հետ ապրել Մյունխենի հյուրանոցում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելուց հետո անգլիացին մնացել է մի սենյակում, որն իր համար արժեցել է 10․000 ֆունտ ստերլինգ մեկ գիշերվա համար։

Հիշեցնենք, որ 12 գոլով Քեյնը երկրորդն է Բունդեսլիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում։ Վերջին տուրում 30-ամյա անգլիացին դարձավ Բունդեսլիգայի մեկնարկային 10 հանդիպումներում գոլերի քանակով բացարձակ ռեկորդակիր։