Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը գոլի հեղինակ է դարձել «Լյութոնի» դարպասը (1:1): Տոնելով գոլը՝ Դիասը ցուցադրել է «ազատեք հայրիկիս» գրությամբ շապիկ։
Ֆուտբոլիստը բաց է թողել «Լիվերպուլի» մի քանի հանդիպում, քանի որ նրա ծնողներին առևանգել են Կոլումբիայում՝ երկրի հյուսիսում գտնվող բենզալցակայաններից մեկից։
Դիասի մայրն արդեն ազատ է արձակվել, բայց նրա հայրը դեռ գերության մեջ է։ Նախկինում հաղորդվում էր, որ նա ազատ է արձակվելու։