Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ բրազիլացին պետք է նոր պայմանագիր կնքի մինչև 2028 թվականի ամառ։
Նշենք, որ ֆուտբոլիստի նոր պայմանագրի հետ կապված «Ռեալի» ղեկավարության ծրագրերի վրա չի ազդել այն, որ Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ողջ ընթացիկ մրցաշրջանը։
Հիշենք, որ «Ռեալում» իր կարիերայի ընթացքում Միլիտաոյին հաջողվել է ակումբային մակարդակում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ Միլիտաոն ծանր վնասվածք էր ստացել։