«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել 24-ամյա ուրուգվայցուն աշխատավարձի բարձրացմամբ այն բանի համար, որ 2022 թվականի ամռանը նա մերժել է «Լիվերպուլի» և «Չելսիի» ֆինանսապես ավելի շահավետ առաջարկները։
Արաուխոյի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը Ուրուգվայի հավաքականի խաղացողին գնահատում է 70 միլիոն եվրո։