Կատալոնական «Բարսելոնան» որոշել է բաժանվել թիմի երկու ֆուտբոլիստներից։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «Բարսելոնայի» շարքերը կլքեն պաշտպան Մարկոս Ալոնսոն և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն։
Կատալոնական ակումբը կարող է բաժանվել ֆուտբոլիստներից ձմեռային տրանսֆերային պատուհանին կամ 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Հարկ է նշել, որ Ալոնսոյի և Ռոբերտոյի պայմանագրերը «բլաուգրանայի» հետ ավարտվում են հաջորդ ամառ։
Լա Լիգայի 12 տուրերի արդյունքներով «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։