Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ներուժը, ում գլխավորությամբ թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Խաբի Ալոնսոյին անհավանական ապագա է սպասվում։ Նա ունի իր գաղափարները փոխանցելու ունակություն, ինչը ամենադժվարն է։ Խաբին գիտի, թե ինչպես կարդալ մրցակցին և ամեն ինչ պարզ բացատրում է քեզ։ Ես գտա բարձր մակարդակի մարզիչ։
Ոչ միայն արդյունքների պատճառով, այլ նաև այն պատճառով, թե ինչպես հասկանալ խաղը: Նա հատուկ մարզիչ է»,- Գրիմալդոյի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։
Գրիմալդոն այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում, որտեղ դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։