Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հավանական տրանսֆերի շուրջ տարածված խոսակցությունների պահով.

«Հաշվի առնելով մամուլում հայտնված տեղեկությունը Կիլիան Մբապպեի և մեր ակումբի միջև բանակցությունների շուրջ՝ Մադրիդի «Ռեալը» հայտարարում է, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսպանական Marca-ն հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում վստահ են, որ 24-ամյա ֆրանսիացին հաջորդ ամառ կտեղափոխվի իսպանական ակումբ։