«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ կարող էր կարիերան շարունակել Անգլիայում։
«Ես մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը կրելուն։ Հայրս այս ակումբի մեծ երկրպագուն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Իսպանացի պաշտպանը «Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո երկու ամիս անցկացրել է ազատ գործակալի կարգավիճակով, որից հետո որոշել է վերադառնալ «Սևիլիա»։ 37-ամյա մասնագետի խոսքով՝ նախկինում նա կարող էր տեղափոխվել Անգլիա։