«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը բացատրել է, թե ինչու տեղափոխվեց անգլիական ակումբ։
«Երբ Կլոպը զանգահարեց, նա ասաց ինձ իր ծրագիրը, և ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սա իսկապես ամենակարևոր բանն էր, որ ուզում էի:
Կլոպն ավելի լավ է կատարում իր խոստումները, քան «Բավարիան»», – ասել է Գրավենբեր՝ը Viaplay Sport-ին:
21-ամյա հոլանդացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլ» է տեղափոխվել Մյունխենի «Բավարիայից»: Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 12 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։