«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին շարունակում է իր անպարտելի խաղերի շարքը։ Նա այն հասցրել է 38-ի։
Իսպանացի ֆուտբոլիստն օգնել է «քաղաքայիններին» հաղթել «Բորնմութին» (6:1)՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Squawka-ի՝ Ռոդրին 38 հանդիպում անընդմեջ անպարտելի է եղել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով: Հատկանշական է, որ այս ընթացքում Գվարդիոլայի թիմը երեք անգամ պարտվել է այս մրցաշրջանում, բայց այդ խաղերում իսպանացին որակազրկված էր, ինչպես նաև պարտություն է կրել նախորդ մրցաշրջանի վերջում, բայց նա այդ ժամանակ մնացել է պահեստայինների նստարանին։