Ռեբեկա Ուելչը դարձավ Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին կին մրցավարը, հայտնում է Bleacher Report-ը։
Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի «Ֆուլհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (0:1) հանդիպմանը Ուելչն աշխատել է որպես չորրորդ մրցավար։ Նախկինում 39-ամյա մրցավարը մասնակցել է Չեմպիոնշիփի, Լիգա 1-ի և Լիգա 2-ի տղամարդկանց թիմերի խաղերին։
Անցյալ ամռանը կանանց աշխարհի առաջնությունում նա սպասարկեց երեք հանդիպում: