«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը չի հրաժարվի Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը երկարաձգելու փորձերից։
Վերջերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին հարձակվողի՝ Մադրիդի «Ռեալի» հետ բանակցությունների մասին, ինչը հետագայում հերքվեց։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ՊՍԺ-ն մինչև վերջ կփորձի համոզել 24-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր կնքել։
Փարիզյան գրանդի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին վճռական է տրամադրված պահել գերաստղին: Նշվում է նաև, որ Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները կարող են մրցել Մադրիդի «Ռեալի» հետ, եթե հարձակվողը որոշի հեռանալ։