«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղից հետո (1:0) կիսվել է հույզերով։ Օգոստոսին Պեդրին ազդրի վնասվածք էր ստացել։ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը նրա առաջին խաղն էր ապաքինվելուց հետո։
«Այս հանդիպումն այն խաղերից է, որ մարդիկ հաճույք են ստանում: Կա նաև VAR, բայց ես շատ ուրախ եմ հաղթելու և նորից խաղալու համար:
Ես շատ էի ցանկանում վերադառնալ խաղադաշտ։ Երբ վնասվածք ես ստանում, դու լիովին հասկանում ես, թե ինչ է նշանակում լինել առողջ և կարողանալ խաղալ: Հիմա ինձ համար գլխավորը մարզավիճակ ձեռք բերելն է», – ասել է Պեդրին։