«Միլանի» երկրպագուները Ա Սերիայի 11-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղում (0:1) պաստառ են ցուցադրել պատերազմի դեմ։
Պաստառի վրա գրված էր. «Դադարեցրեք բոլոր պատերազմները»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հարձակվեց Իսրայելի վրա, որը միջադեպն անվանեց «պատերազմ»։
Այս պահին Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 11 խաղից հետո «Միլանը» 24 միավորով երրորդ տեղում է։