«Լիվերպուլի» ղեկավարները բանակցություններ են սկսել պաշտպան Թրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ֆուտբոլիստի և մերսիսայդյան գրանդների միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է:
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։