«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հոլանդի «Ոսկե գնդակը» նվաճելու հեռանկարների մասին։
«Պետք է խոստովանել, որ Հոլանդը անհավանական մրցաշրջան անցկացրեց: Նա շատ գոլեր խփեց, նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը և «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճեց թրեբլ: Վստահ եմ, որ նա կլինի այն խաղացողներից մեկը, ովքեր առաջիկա տարիներին կանոնավոր կերպով կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։
Ինչ վերաբերում է Մբապպեին, ապա դա մոտավորապես նույնն է, շատ լավ մրցաշրջան անցկացրեց, հատկապես տպավորիչ Աշխարհի առաջնություն, նա գրեթե փչացրեց մեզ համար եզրափակիչը իր գոլերով:
Ինձ թվում է, ինչպես ես մի քանի անգամ ասել եմ, որ նա այն խաղացողներից է, ով կարող է ամեն տարի նվաճել մրցանակը, քանի որ նա ակնհայտորեն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։ .