«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան բարձր է գնահատել հարձակվող Հարի Քեյնի խաղը մյունխենյան ակումբում։
«Որքան շատ խաղեր խաղանք նրա հետ, այնքան ավելի լավը կդառնանք: Ես միշտ նրան եմ փնտրում խաղադաշտում:
Ես ինձ չափազանց հարմարավետ եմ զգում, երբ Քեյնը խաղում է առջևում: Նա զարմանալի փոխանցումներ է կատարում։
Ես կարող եմ ուղղակի վազել նրա հետևից և վստահ լինել, որ նա կգտնի ինձ։ Կարծում եմ՝ որքան շատ խաղեր խաղանք միասին, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենամ աչքի ընկնելու»,- X սոցիալական ցանցում Մուսիալայի խոսքը մեջբերում է լրագրող Մանուել Վեթը։