«Բավարիայի» գլխավոր տնօրեն. «Սա վերջին 7 տարիների մեր լավագույն մեկնարկն է»

«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը գնահատել է թիմի խաղն այս մրցաշրջանում։

Օրերս Թոմաս Տուխելի թիմը սենսացիոն պարտություն կրեց «Սաարբրյուկենից» (1:2)՝ դուրս մնալով Գերմանիայի գավաթի համար պայքարից։

«Մենք մրցաշրջանի լավագույն մեկնարկն ենք ունենում վերջին յոթ տարիների ընթացքում:

Իհարկե, «Սաարբրյուկենի» հետ խաղում անհաջողությունն իսկական հարված էր, բայց մենք պետք է առաջ շարժվենք և նայենք ապագային»,- ասել է Յան-Քրիստիան Դրիզենը Sky-ին տված հարցազրույցում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։