Էմիլիանո Մարտինեսը պատմել է, թե ինչ էր զգում Սաուդյան Արաբիային պարտվելուց հետո

Անցյալ տարի Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթարշավը սկսվեց Սաուդյան Արաբիայից կրած պարտությամբ։ Աշխարհի չեմպիոնի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը պատմել է, թե ինչ էր զգում այդ պահին։

Նրա խոսքով՝ ինքը գիշերները չի ցանկացել քնել՝ անհանգստանալով կատարվածից։

«Շատ դժվար էր։ Սկզբում ոչ մեկի հետ խոսել չէի ուզում։ Գիշերը ես չէի ուզում քնել, և եթե քնում էի, արթնանում էի և միշտ մի միտք էի ունենում՝ մենք կարող ենք դուրս մնալ:

Բայց Մեքսիկայի հետ խաղից հետո ես ինձ շատ ավելի լավ էի զգում, իսկ Լեհաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո ամբողջ թիմը սկսեց հավատալ իրեն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։