Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», քննադատել է «կարմիր սատանաների» ավագ և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին։
Լոնդոնի «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսապաշտպանը սոցցանցերում գրառում է կատարել։ Հրապարակման տակ Դե Խեան թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Դու ավագ լինելու իրավունք չունես»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։