«Բարնլին» դեռ չի կարողանում սեփական հարկի տակ միավորներ վաստակել ԱՊԼ-ում:
Շաբաթ օրը «Բարնլին» սեփական հարկի տակ պարտվեց «Քրիսթալ Փելասին»՝ յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով մեկական գնդակ: Այս պարտությունը «Բարնլիի» համար վեցերորդն էր Պրեմիեր Լիգայի վեց տնային հանդիպումներում առաջնության սկզբում:
Ըստ Opta-ի՝ ԱՊԼ-ի պատմության մեջ ոչ մի թիմ երբևէ չի սկսել մրցաշրջանը՝ տնային վեց անընդմեջ պարտությամբ: «Բարնլին» 11 տուրից հետո 4 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի 19-րդ տեղը: