Արաբները կարող են գնել ֆրանսիական «Մարսելը»

«Մարսելը» շատ բարդ մրցաշրջան է անցկացնում, որը նշանավորվեց մարզիչների փոփոխություններով և նախորդ տուրի սկանդալով, երբ ակումբի մի խումբ երկրպագուներ քարեր նետեցին «Լիոնի» ավտոբուսի վրա։

Այժմ, ինչպես հաղորդում է ֆրանսիական Canal+ հեռուստաալիքը, բանակցություններ են մեծ թափով ընթանում «Մարսելը» արաբական հիմնադրամին վաճառելու շուրջ։

Ֆրանսիական ակումբի սեփականատերն ամերիկացի Ֆրենկ Մակորտն է: Նա գնել է «Մարսելը» 2016 թվականին, սակայն ամերիկացի գործարարը հոգնել է այս բիզնեսից, և նա ցանկանում է ազատվել դրանից։ Հայտնի է նաև գումարի չափը՝ 400 մլն եվրո։